Ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու եւ անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունք։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հրետանային ստորաբաժանումների անձնակազմը բացազատել է կրակի կառավարման կետերը, հրետանին բերել մարտական վիճակի եւ հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնական խնդիրները: