ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը բացակայում էին Ռուսաստանի Դաշնության համանախագահ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Մեր տեղեկություններով, հանդիպմանը նրանց բացակայությունը պայմանավորված է նրանով, որ երկու դիվանագետներն էլ վարակվել են կորոնավիրուսով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:





























