Ֆրանսիայում շունը դիմել է մարդկանց սուրբծննդյան ուղերձով: Նա խնդրել է նրանց տուն տանել բոլոր անօթեւան կենդանիներին: Այնուհետեւ ամբողջ կյանքի ընթացքում սիրեք նրանց՝ որպես ընտանիքի իրավահավասար անդամների:
«Ես գիտեմ՝ ինչ եմ ասում»,-բացատրել է Նեմոն, որն ինքն անօթեւան էր երեք տարի առաջ, հաղորդում է BBC-ը:
Այժմ կենդանին ապրում է Ելիսեյան պալատում նախագահ Էմանուել Մակրոնի ընտանիքի հետ: Քանի դեռ տերը բուժվում է կորոնավիրուսից, շունը հրապարակել է ուղերձ բոլոր սոցցանցերի նրա էջերում:
Նեմոն խոստացել է ֆրանսիացիներին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատժի խստացում եւ 20 մլն եվրո կենդանիների ապաստարաններում պայմանները բարելավելու նպատակով: «Ամեն տարի 100 հազար կենդանի փողոցում է հայտնվում, ինչպես եւ ինձ են նախկինում փողոց շպրտել: Շուտով Սուրբ Ծնունդ է՝ ապաստանեք նրանց»,-կոչ է արել սեւ մռութով եւ մոխրագույն մորուքով շունը: «Սակայն պահելով ընտանի կենդանի, մի մոռացեք պատասխանատվության մասին: Ձեր կենդանին ընտանիքի մաս է: Նա սիրում է ամենաշատը ձեզ: Եւ ապավինում է ձեզ»:
Նեմոյի ելույթն ուղեկցվել է հաչոցով եւ ֆրանսերեն գրավոր թարգմանությամբ:





























