Նեպալի Buddha Air ավիաընկերությունը վերջերս կոպիտ սխալ է թույլ տվել՝ փոխադրելով ուղեւորներին սխալ օդանավակայան, հաղորդում է CNN Travel-ը:
Ինքնաթիռը թռիչք է կատարել Կատմանդուի միջազգային օդանավակայանից եւ վայրէջք կատարել երկրի մեծությամբ երկրորդ խաղաքում՝ Պոքխարուում, Ջանաքփուր քաղաքում վայրէջք կատարելու փոխարեն: Երկու քաղաքները գտնվում են միմյանցից 250 մղոն հեռավորության վրա:
Buddha Air-ի գործադիր տնօրենը հայտնել է, որ շփոթմունքը տեղի է ունեցել երկու պատճառով՝ կապի բացակայություն եւ ստանդարտ օպերացիոն գործընթացների չպահպանում:
Այդուհանդերձ, իրավիճակը հարթվել է: Երբ Buddha Air-ը տեղեկացվել է տեղի ունեցածի մասին, նրանք խնդրել են օդաչուներին տեղափոխել ուղեւորներին Ջանաքփուր, որտեղ նախատեսվում էր ի սկզբանե:
Ինքնաթիռում գտնվել է 69 ուղեւոր, որոնցից 3-ը՝ երեխաներ: Բոլոր ուղեւորները բարեհաջող հասել են Ջանաքփուր՝ չնայած մի քանի ժամ ուշացումով:





























