«Հարաբերությունները Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ չեն վերականգնվի, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը»,- ANS-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Տեջեփ Թայիփ Էրդողանը:
«Եթե չկարգավորվեն Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները, չլուծվի ղարաբաղյան հակամարտությունը, մեր հարաբերություններն էլ չեն կարգավորվի: Բնականաբար, որոշումը պետք է կայացնեն Ադրբեջանն ու Հայաստանը»,- ասել է Էրդողանը:
Թուրք վարչապետը նաեւ հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը առ այսօր այդպես էլ չի կարողացել ինչ-որ բան չեռնարկել կարգավորման համար. «Մինսկի խումբն աշխատում է մոտ 20 տարի, եւ ի՞նչ արդյունքներ: Ոչ մի: Հետաքրքիր է, ինչի՞ կարող է հասնել ՄԽ-ն, եթե ոչինչ չի արել 20 տարում»:




























