Հետազոտողները, որոնք աշխատել են ATLAS նախագծի շրջանակում, հայտնաբերել են ծովային էակների 12 նոր տեսակ, որոնք ավելի վաղ հայտնի չեն եղել գիտությանը: Ստորջրյա նախագիծն իրականացվել է հինգ տարվա ընթացքում եւ դրա շրջանակում անցկացվել է 45 հետազոտական արշավախումբ, որոնց մասնակցել է ավելի քան 80 գիտնական եւ կամավոր ուսանող, հաղորդում է Planet- today-ը:
Ինչպես պարզվել է, հետազոտողները կենտրոնացրել են իրենց ջանքերի մեծ մասը Ատլանտյան օվկիանոսի 12 կոնկրետ խորը մասերում: Հետազոտությունների մեծ մասն անցկացվել է ստորջրյա աշխատանքների միջոցով: Ի լրումն գիտնականների հայտնաբերած 12 ամբողջովին նոր տեսակների՝ նրանք նաեւ հայտնաբերել են 35 տեսակներ, որոնք ապրում են շրջաններում, որտեղ ավելի վաղ չեն եղել: Այսօրվա դրությամբ այդ աշխատանքի արդյունքն հարյուրից ավելի գիտական պարբերականներում են, որոնք առաջիկայում կավելանան:
Գիտնականների հայտնաբերումների շրջանում առանձնահատուկ նշվում է կորալների նոր տեսակը, որոնք նման են նստակյաց կենդանիների մամուռին: Գիտնականները նաեւ ավելի շատ գիտելիք են ձեռքբերել համաշխարհային օվկիանոսում ջերմոցային գազերի արտանետումների մասին: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ բացի համաշխարհային տաքացման հետեւանքով ջերմաստիճանի բարձրացմանը, գազերը նաեւ բարձրացնում են օվկիանոսի թթվայնությունը: ATLAS-ից հետազոտողները հայտնաբերել են, որ այդպիսի թթվայնությունը ձախողում է կորալային խութերի հիմքերը: Նրանք նաեւ հայտնաբերել են, որ Ատլանտյան օվկիանոսում հոսանքը դանդաղել է, ինչը հանգեցնում է եղանակային պայմանների փոփոխությանն ու զգայուն էկոհամակարգերի հետագա քայքայմանը:





























