Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր մուտացիան հասել է նաեւ Հունաստան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Skai տեղական հեռուստաալիքին:

Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայից Հունաստան ժամանած վեց զբոսաշրջիկ սուրբծննդյան օրերին էքսպրես թեստի արդյունքում ստացել են դրական պատասխան:

Հատուկ մոլեկուլյար թեստավորումն ու վերլուծությունը, որը տեւել է առնվազն երեք օր, ցույց է տվել, որ նրանցից չորսի մոտ հայտնաբերվել է վիրուսի նոր շտամ, հաղորդում է հեռուստաալիքը:

Նրանք բոլորը գտնվում են հյուրանոցում հսկողության տակ:

Տասն օրից, երբ ավարտվի նրանց կարանտինը, նրանք նորից կստուգվեն, եւ այդ ժամանակ կորոշվի՝ նրանց կթույլատրվի դուրս գալ կարանտինից, թե ոչ, հաղորդում է Skai-ն:

Այդ չվերթի բոլոր ուղեւորները գտնվում են համաճարակաբանական հսկողության տակ: