Իլոն Մասկն առաջ է անցել Ջեֆ Բեզոսից Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում, հաղորդում է Bloomberg- ը:

Էլեկտրամոբիլների շուկայում գնանշումների աճն այսօր 4.8 տոկոս է կազմել, ինչը թույլ է տվել Tesla-ի սեփականատիրոջն առաջին տողը գրավել միլիարդատերերի վարկանիշում: Աճուրդները դեռ շարունակվում են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա կարողությունը, ըստ պարբերականի տվյալների, 188.5 միլիարդ դոլար է գնահատվում, մինչդեռ Բեզոսը մեկ ու կես միլիարդով ավելի քիչ ունի: