Չինաստանի Նանյգուն քաղաքի իշխանությունները 500 յուան (77 դոլար) պարգեւ են առաջարկում նրանց, ովքեր կհայտնեն կորոնավիրուսի թեստ չանցած բնակչի մասին։

Նանյգունի կառավարության առաջարկն արվել է այն ժամանակ, երբ քաղաքի եւ հարակից Հեբեյ նահանգի միլիոնավոր բնակիչներ թեստեր են անցնում՝ Չինաստանում COVID-19-ի ամենալուրջ բռնկումը հաղթահարելու ջանքերի շրջանակներում, հայտնում է AP-ն:

Չինաստանը զգալի չափով վերահսկողության տակ է վերցրել վարակի տեղական փոխանցումը այնպիսի միջոցների կիրառմամբ, որնք շատերի կարծիքով ծայրահեղ են, ներառյալ ամբողջ քաղաքների արգելափակումը եւ էլեկտրոնային եղանակով ուղեւորությունների արգելքները երկրի որոշ մասերում վերահսկելը։

Չինաստանը ուրբաթ օրը հաղորդել է 53 նոր դեպքի մասին, այդ թվում՝ 33-ը՝ Հեբեյում: Դրանցից 31-ը հայտնաբերվել են նահանգի մայրաքաղաք Շիցյաչժուանում, որտեղ հաջորդ տարի տեղի կունենա Ձմեռային օլիմպիական խաղերի որոշ միջոցառումներ: