ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է աշխարհի այլ երկրների հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտության մասին, հայտնում է Yonhap գործակալությունը: Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը այսպիսի հայտարարություն արել է Կորեայի Աշխատավորական կուսակցության համագումարում:

«Զեկույցում (Կիմ Չեն Ընի) ասվում է, որ մեզ անհրաժեշտ է մեր արտաքին հարաբերությունների համապարփակ ընդլայնում եւ զարգացում»,- հայտնում են Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվամիջոցները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

ԿԺԴՀ ղեկավարը պարզաբանել է, որ նման անհրաժեշտությունը թելադրված է, մասնավորապես, «ստեղծված իրավիճակով եւ նոր ժամանակի գալով»:

Yonhap-ը նշում է, որ Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները չեն հստակեցրել, թե որ երկրների հետ է Կիմ Չեն Ընը մտադիր բարելավել հարաբերությունները: Մասնավորապես, անհասկանալի է՝ արդյո՞ք խոսքը նաեւ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի մասին է: