Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի հետ քննարկել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ռազմական գործողություններ սկսելը կամ միջուկային հարված հասցնելը կանխելու հարցը, հայտնում է AP-ն:
Փելոսիի հայտարարության մեջ նշվում է, որ ինքը գեներալ Մարկ Միլիի հետ քննարկել է. «հասանելի նախազգուշական միջոցները, որպեսզի անկայուն նախագահին թույլ չտան ռազմական գործողություններ սկսել կամ մեկնարկային կոդեր մուտքագրել ու միջուկային հարված հասցնել»: Նրա խոսքով՝ իրավիճակը, հաշվի առնելով այս վրդովված նախագահին, ավելի վտանգավոր չի կարող լինել:
Փելոսին հանդիպում է Դեմոկրատական կուսակցության խմբակցության հետ՝ նախագահի իմպիչմենթի հարցը քննարկելու համար:
Նա եւ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը փոխնախագահ Մայք Փենսին եւ նախարարների կաբինետին կոչ են արել կիրառել 25-րդ ուղղումը՝ Թրամփին պաշտոնից հեռացնելու համար:




























