Կատարի եւ Եգիպտոսի միջեւ երկկողմ տարաձայնությունները կլուծվեն բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳ նախարար Մոհամեդ բին Աբդուլրահման Ալ-Ալ-Թանին՝ նշելով, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը նախնական փաստաթուղթ է, որը որոշում է հիմնարար սկզբունքները, սակայն պետությունների միջեւ փոխհարաբերությունների հարցերը կքննարկվեն երկկողմ կարգով, փոխանցում է Memo-ն:
«Եգիպտոսը ճգնաժամի կողմ է, եւ ինչպես մենք, նրանք եւս խնդիրներ ունեն: Կողմերի միջեւ հանդիպումներ կանցկացվեն հետագա խնդիրների լուծման եւ որոշումների քննարկման համար»,-ասել է նա:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի առաջնորդներն ու Եգիպտոսը երկրների եւ Կատարի միջեւ դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման շուրջ համաձայնության են հասել Ալ Ուլեում գագաթաժողովի ժամանակ:





























