Միջտարածաշրջանային ուժերը ձգտում են խախտել տարածաշրջանի անվտանգությունը: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար, փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին:

«Այսօր մենք ամբողջությամբ վերահսկում ենք ողջ Պարսից ծոցը»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է լքի Պարսից ծոցի տարածաշրջանը: «Պարսից ծոցը պատկանում է Իրանին եւ Պարսից ծոցից դեպի հարավ գտնվող երկրներին»,-հավելել է Թանգսիրին: