Լիբանանի խոշորագույն քրիստոնեական քաղաքական կուսակցության առաջնորդը բացառել է, որ կմիանա նորանշանակ վարչապետ Սաադ ալ Հարիրիի կառավարությանը, հաղորդում է Reuters-ը:

Հարիրին նշանակվել է վարչապետ չորրորդ անգամ անցած տարի հոկտեմբերին: Նա խոստացել է տեխնոկրատների կառավարություն ձեւավորել արտասահմանյան օգնություն ստանալու համար անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնելու համար:

Սակայն Ազատ հայրենասիրական շարժման առաջնորդ եւ նախագահ Միշել Աունի փեսան Գեբրան Բասիլը հեռուստաուղերձում հայտարարել է, որ իր շարժումը չի ներառվի կառավարության կազմում:

Լիբանանի կառավարական համակարգը պահանջում է, որպեսզի պաշտոնյաներն ընտրվեն ընդհանուր կրոնական սպեկտրից, ինչը սեկտայական կուսակցություններին սովորաբար արդյունավետ վետո է տրամադրում կառավարություն ձեւավորելու համար:

Նոյեմբերին ԱՄՆ-ն Բասիլի դեմ պատժամիջոցներ է սահմանել կոռուպցիայի մեջ մեղադրանքով, որը նա հերքում է, ինչպես նաեւ «Հեզբոլլահ»-ի հետ կապերի պատճառով;

Նա ասել է, որ Հարիրին անլուրջ է վերաբերվում կառավարության ձեւավորմանը: