ԱՄԷ-ն ցանկանում է կարգավորել եւ վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Այս մասին Sky News Arabia-ին տված հարցազրույցում ասել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշը:

«Մենք ուզում ենք ասել Թուրքիային, որ ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները ինքնիշխանության փոխադարձ հարգանքի շրջանակներում»: Դիվանագետը, կոչ անելով Թուրքիային դադարեցնել «աջակցությունը «Մուսուլման եղբայրներին» եւ վերականգնել հարաբերությունները» արաբական աշխարհի հետ, ասել է, որ Աբու Դաբիի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող այլ էական խնդիրներ չկան:

«Մենք ոչ մի թշնամանք չենք տածում Թուրքիայի նկատմամբ»,- ասել է նա` հավելելով, որ ԱՄԷ-ն Թուրքիայի հիմնական առեւտրային գործընկերն է Մերձավոր Արեւելքում: