Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով պայմանավորվածությունները թույլ կտան վերականգնել Լեռնային Ղարաբաղում ամբողջ ենթակառուցվածքը եւ կարգավորել խաղաղ բնակիչների կյանքը: Այսպիսի կարծիք է լրագրողներին հայտնել Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ հանդիպման արդյունքները ամրապնդում են անցյալ տարվա նոյեմբերի 9-ի [աշխատանքի] արդյունքները տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: Նոր համաձայնագրերը հնարավորություն կտան քայլ առ քայլ վերականգնել ամբողջ ենթակառուցվածքը եւ կարգավորել խաղաղ բնակիչների կյանքը»,- ասել է Սլուցկին:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում 30 տարի շարունակվող հակամարտությունը այժմ «ավելի ու ավելի է պատմություն դառնում, իսկ նրա հող է գալիս կայուն խաղաղությունը»: «Եւ դրանում կա Ռուսաստանի մեծ դերը՝ որպես արդյունավետ միջնորդ: Այս փաստն ընդունում է ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմը»,- ընդգծել է Սլուցկին:
Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի «օժանդակել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, իսկ մեր խաղաղապահները կշարունակեն պահպանել խաղաղությունը տարածաշրջանում»:





























