Երեքշաբթի առավոտյան պղնձի գինը նկատելիորեն աճում է նախորդ երեք առեւտրային օրերի ընթացքում նվազեցումից հետո: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճում է 0,98 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի (մոտ 0,45 կգ) դիմաց 3,5913 դոլարի:
Լոնդոնի մետաղների բորսայում երկուշաբթի տեղի ունեցած սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի գինն ընկել է 3,28 տոկոսով՝ կազմելով 7864 դոլար, ալյումինի գինը՝ 0,59 տոկոսով՝ 2009,5 դոլար, ցինկի գինը՝ 1,63 տոկսով՝ մեկ տոննայի դիմաց կազմելով 2767,5 դոլար:
Տնտեսական ակտիվությանը նոր վնասի մտավախությունները՝ կապված այդ մետաղի խոշորագույն սպառող Չինաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի հայտնաբերման հետ, ներդրողներին մղել են վաճառքների:





























