Եգիպտոսը բացել է իր օդային տարածքը Կատարի համար այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան անցած շաբաթ կրկին բացել է օդային տարածքն ու սահմանը Պարսից ծոցի արաբական պետության հետ, հաղորդում է AP-ը:

Պաշտոնյաները հայտնել են, որ Qatar Airways-ին պատկանող ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի Կահիրեում ուրբաթ օրը:

Դա կլինի առաջ կոմերցիոն թռիչքը երկու երկրների միջեւ այն բանից հետո, երբ Եգիպտոսը 2017 թվականին միացավ Կատարի դեմ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի բոյկոտին, որոնք Կատարին մեղադրում էին տարածաշրջանում ծայրահեղական խմբավորումներին ֆինանսավորելու մեջ: Դոհան հերքել է մեղադրանքները՝ բոյկոտն իր ինքնիշխանությունը խաթարելու փորձ անվանելով:

Դիվանագիտական եւ տնտեսական կապերի խզումից հետո 3,5 տարի անց անցած շաբաթ 4 երկրները հռչակագիր են ստորագրել Կատարի հետ՝ տարաձայնություններին վերջ դնելու համար: ԱՄԷ-ն եւ Բահրեյնը եւս բացել են Կատարի համար իրենց օդային տարածքը: