ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իմպիչմենթը, որով նրան սպառնում են Ներկայացուցիչների պալատում, վտանգավոր է ԱՄՆ-ի համար, հաղորդում է CNBC-ը:

Թրամփը նաեւ հայտարարել է, որ հանրահավաքի ժամանակ իր մեկնաբանությունները, որը նա արել է մինչեւ իր աջակիցների կողմից Կոնգրես ներխուժումը, վնաս չեն հասցրել: «Մարդիկ իմ մեկնաբանությունը տեղին են համարել»,-ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում Տեխաս մեկնելուց առաջ, երբ նրան հարցրել են, թե որն է նրա անձնական պատասխանատվությունը բռնության համար: Նա նաեւ նշել է, որ «բռնություն չի ուզում»:

Ընդ որում, Թրամփը չի պատասխանել հարցին, թե արդյոք հրաժարական կտա մինչ իր լիազորությունների ժամկետի ավարտը:

Թրամփը Կապիտոլիումի դիմաց անկարգություններից հետո, որի հետեւանքով 5 մարդ զոհվեց, առաջին անգամ շփվել է լրատվամիջոցների հետ:

Նախագահը, ում հասանելիությունը բազմաթիվ սոցցանցեր արգելվել է, ասել է. «Կարծում եմ՝ Big Tech-ը սարսափելի սխալ է գործել»: Նրա խոսքով՝ «դա շատ վատ է ԱՄՆ-ի համար»:

«Նրանք չպետք է դա անեն: Դա հակառակի արձագանք է: Ես երբեք չեմ տեսել նման զայրույթ, ինչպես հիմա է, եւ դա սարսափելի է»,-ասել է նախագահը: