Սան Դիեգոյի սաֆարի-պարկում առնվազն ութ գորիլաներ վարակվել են կորոնավիրուսով՝ սա աշխարհի բոլոր կենդանաբանական այգիներում Covid-19-ով կաթնասունների վարակման առաջին հաստատված դեպքն է: Գորիլաներից ոմանք ունեն ախտանիշներ, այդ թվում` հազ, բայց նրանց մեջ ծանր հիվանդներ չկան, հայտնում է BBC-ն:
Միայն մեկ կապիկի մոտ է կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական եղել, սակայն, ամենայն հավանականությամբ, բոլոր ութ կենդանիները վարակվել են: Ենթադրվում է, որ նրանք վարակվել են այն մարդուց, ով նրանց խնամում է: «Նրանք հազում են, եւ նրանց քիթը խցանված է, բայց գորիլաները լավ են զգում»,- ասել է սաֆարի-պարկի տնօրեն Լիզա Պատերսոնը: «Այս խումբը կարանտինի մեջ է, նրանք շարունակում են խմել եւ ուտել: Այնպես որ, հուսով ենք՝ նրանք լիովին կապաքինվեն»:




























