Կարծում եմ, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, որոշակի փուլում, եթե ուզում եք, թույլ տվեց պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղում: Այսինքն, ոչ բավարար, թերեւս, կոշտ զգուշացրեց բոլոր կողմերին, որ այս պատերազմը մեզ բոլորովին դուր չի գալիս: Այս մասին «КП» ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ պատճառներից մեկը այդ թավշյա հեղափոխության արդյունքում Ռուսաստանի ղեկավարության եւ Հայաստանի ղեկավարության միջեւ վստահության թուլացումն էր: «Փաշինյանի պես քաղաքական գործիչների իշխանության գալը, որոնք նախկինում երբեք Ռուսաստանի բարեկամ չեն հանդիսացել Հայաստանում»:
«Ինչ վերաբերում է պայմանավորվածությունների իրականացմանը, նախեւառաջ հսկայական խնդիրն այն էր, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը նախատեսում էր պայմանագրերի շրջանակներում Ադրբեջանի կողմից չգրավված շրջանների հանձնումը Բաքվին: Խոսքը նախկին ադրբեջանական շրջանների մասին է, որոնք զբաղեցվել էին հայկական ուժերի կողմից: Քելբաջարը, Աղդամը, Լաչինը եւ այլն: Այս ամենը կատարվել է: Այս ամենն արվել է, ընդ որում ուղեկցվել է ամենատարբեր մակարդակների ողբերգություններով:
Ես նկատի ունեմ, որ այնտեղ մի քանի տասնամյակ բնակվող մարդիկ ստիպված շտապ լքել են իրենց տները, նրանք ոչ միայն այրել են իրենց տները, այլ փորել են իրենց նախնիների գերեզմանները, որպեսզի այս ամենը չմնա այդ տարածքում: Կարելի է պատկերացնել, թե որքան դժվար է եղել այդ ամենը: Այնուամենայնիվ, դա արվել է: Այս առումով պայմանավորվածություններն իրոք իրականացվել են:
Այնուհետեւ, ինչպես միշտ, պարզից բարդ` ավելի բարդ հարցեր: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված պայմանավորվածություններում ասվում է, օրինակ, Հայաստանի տարածքով երկաթուղային միջանցքի մասին, որը թույլ կտա Ադրբեջանին ուղղակիորեն կապվել Ադրբեջանի տարածքի՝ Նախիջեւան հետ, որը բաժանված է Ադրբեջանից Հայաստանի տարածքով:
Մի ժամանակ դա հայկական տարածք էեղել, ոչ ոք չի կասկածում դրանում, բայց բավական է գնալ Ռոստով, որպեսզի պարզ դառնա, որ Նախիջեւանը Դոնի Ռոստով քաղաքի հնագույն մասն է, սա հենց հայերով բնակեցված տարածքն է, եւ նրանք ժամանակին տեղափոխվել են այնտեղ՝ փախչելով Կովկասում ճնշումներից եւ մնացած ամեն ինչից, ինչ տեղի է ունեցել այնտեղ հարյուրամյակներ։
Ժամանակին դա հայերով ու ադրբեջանցիներով բնակեցված տարածք էր, այս պահի դրությամբ այն բնակեցված է բացառապես ադրբեջանցիներով եւ, իհարկե, Ադրբեջանի համար կարեւոր է նրա հետ կապը: Կարեւոր է հետագա ճանապարհ ունենալ դեպի Թուրքիա՝ սա երկու կողմերի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի երազանքն է: Հիշեցնեմ, որ Ադրբեջանում պաշտոնական կարգախոս է «Երկու երկիր՝ մեկ ժողովուրդ»-ը: Եւ Թուրքիայում նույնպես: Սա Ադրբեջանը եւ Ռուսաստանը չեն: Սա Ադրբեջանն ու Թուրքիան են: Հետեւաբար, նրանք ուղիներ են փնտրում... Իհարկե, երբ այս փաստաթուղթը ստորագրվում էր, հնարավոր էր պատրաստել այն փոխզիջման ոգով` այն իմաստով, որ այժմ պետք է վերացվեն Հայաստանի բոլոր շրջափակումները, որոնք այս տարիների ընթացքում իրականացվում էին եւ՛ Թուրքիայի, եւ՛ Ադրբեջանի կողմից: Առաջին հերթին, օրինակ, Հայաստանից Ռուսաստան, կամ Հայաստանից Իրան ճանապարհի շրջափակումը:
Այսինքն՝ սրանք նման են միմյանց փոխհատուցող երկու ուղղությունների: Ինչպե՞ս է դա արվելու տեխնիկապես՝ այս երթուղիների զարգացման տեսանկյունից: Սրանք լուրջ հարցեր են, որոնք, իհարկե, լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն: Եւ, իհարկե, հասկանալի է, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի դաշնակից, չի ցանկանում կորցնել հարաբերությունները Ադրբեջանի հետ:
Մենք չենք սահմանակցում Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ մենք ունենք սահման, մենք չենք ուզում, որ այն անհանգիստ լինի: Եւ մենք ակնկալում ենք համագործակցություն Ադրբեջանի հետ: Բայց ես ուզում եմ մեկ անգամ եւս կրկնել, չնայած այն բանին, որ ցանկություն կա բարիդրացիական հարաբերություններ պահպանել Ադրբեջանի հետ, պետք է հասկանալ, թե ինչպիսի աշխարհաքաղաքական եւ քաղաքական խաղ է այստեղ ընթանում, ինչի կարող է դա հանգեցնել, եթե շփոթվենք, ինչպես դա անում են իմ որոշ գործընկերները, քաղաքագետները կամ քաղաքական գործիչները Ռուսաստանում: Շփոթել, թե ով է առաջին հերթին մեր դաշնակիցը, եւ ով այս դեպքում մեր հարեւանն է, բայց այս իրավիճակում երկարաժամկետ հեռանկարում մեր դաշնակիցը չէ։ Ակնհայտ է, որ շատ բան կախված է Մերձավոր Արեւելքում որպես ուժի նոր կենտրոն վերահաստատվելու Թուրքիայի ցանկությունից, այստեղից էլ Օսմանյան կայսրությունը՝ ընդհանուր թուրքական աշխարհը վերականգնելու գաղափարը, դա չի ավարտվում միայն Ադրբեջանով: Հիշեցնեմ, որ Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Ուզբեկստանը թյուրքական աշխարհի համայնքի մաս կազմող երկրներ են, սա մշտական թեմա է, որը հնչում է նախագահ Էրդողանի, նրա արտաքին գործերի նախարարի ելույթներում: Վաղը չէ մյուս օրը տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Այսինքն, ասել, որ իբր Ադրբեջանում ամեն ինչին նայում են Ռուսաստանի աչքերով, սա չի կարելի ասել: Եւ Հայաստանում էլ այդպես չեն անում: Բայց Հայաստանում այս պատմությունը պարզապես դարձավ անձնական հաստատում այն բանի, որ չնայած ` Հայաստանին օգնելու համար ինչ-որ բան անելու Արեւմուտքում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ այլուր հայկական սփյուռքի բոլոր ցանկություններին, այդ պետությունների իշխանությունները սահմանափակվում են միայն հայտարարություններով: Իսկ Ռուսաստանն այս դեպքում ռիսկի դիմեց մտցնել սեփական խաղաղապահ զորախումբը»:





























