Մեծ Բրիտանիայում հրապարակվելու է Արթուր Կոնան Դոյլի կորած վեպը` «Պատում Ջոն Սմիթի մասին» («The Narrative of John Smith»): Շերլոկ Հոլմսի մասին գրքերի հեղինակի անհայտ ստեղծագործությունը տպագրվելու է 2011թ. աշնանը:

Դոյլն այդ գիրքը գրել է 1883-84թ.թ.,  երբ դեռ 23 տարեկան էր: Ավարտելով վեպը, նա այն ուղարկել էր տպագրատուն, սակայն ճանապարհին այն կորել էր: Դրանից հետո Դոյլը կրկին հիշողությամբ գրել էր վեպը, որն էլ այժմ տպվելու է:

Գրքում լինելու է ընդամենը 150 էջ, քանի որ Կոնան Դոյլը վեպն ամբողջությամբ չի վերականգնել, «պատումը» կտրվում է վեցերորդ գլխից: