Մոսկվայում սպանվել է Վրաստանի 48-ամյա քաղաքացի Գելա Բլիաձեն:

Նա երեկ ուշ գիշերին դուրս է եկել սիգարետ գնելու եւ չի վերադարձել: Առավոտյան իրավապահները հայտնաբերել են նրա դին` բռնության եւ խոշտանգումների հետքերով: Ազգականների խոսքով, տղամարդուն սպանել են «ազգային ատելության հողի վրա»:

Բլիաձեի ընտանիքն ապրում է Թբիլիսիում, իսկ նա աշխատում էր Մոսկվայում, շինարարության ոլորտում: Ընտանիքը դիմել է Վրաստանի ՆԳՆ-ին` օգնելու, որ դիակը տեղափոխեն Վրաստան: