Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.

«Ս.թ. հունվարի 14-15-ը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչների մասնակությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակում իրականացվել է COVID-19 վարակի հսկողության և կանխարգելման ԱՀԿ առաջարկների ներդրման գործընթացի գնահատում ազգային մակարդակում։

Մի շարք բաղադրիչներ գնահատվել են առավելագույն գնահատականով, մասնավորապես՝

վարակի հսկողության և կանխարգելման գործընթացի ներդրում,

անհատական պաշտպանության միջոցների պատշաճ կիրառում։

Նշվել է նաև, որ երկրում իրականացվել են կարևոր միջոցառումներ՝ COVID-19-ի հետ կապված նախապատրաստական, կարողությունների ապահովման աշխատանքներում:

Գնահատումն իրականացվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ»։