Տեխասի Լիբերթի շրջանի դատավորը հերքել է ոստիկանության տեղեկությունը, թե նահանգում զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել, այդ տեղեկությունն արվել է չստուգված տեղեկության հիման վրա:

«Դեպքի վայր ժամանակ կինոլոգները` շների հետ, փորձագետներն ու ՀԴԲ գործակալները այդպես էլ չեն գտել հանցագործության հետքեր: Տեղեկությունը, թե տանը մասնատված դիակներ կան, ստացվել է հոգեկան հիվանդ մարդու կողմից: Շերիֆի տեղակալները ժամանել են դեպքի վայր, բայց կասկածելի ոչինչ չեն գտել»,- ասել է շրջանային դատավոր Քրեյգ ՄքՆեյրը:

Հունիսի 7-ին շերիֆի գրասենյակի աշխատակիցները տանն արյան հետք եւ տհաճ հոտ էին զգացել: Պարզվել էր, որ արյան հետքը ինքնասպանության փորձից հետո էր մնացել:

Ավելի վաղ տեղական ալիքներով աղմուկ էր բարձրացել, թե 25-ից 30 մարդու մասնատված դիակներ են հայտնաբերվել, իսկ մյուս ալիքները ուռճացրել էին թեման: Նահանգի իշխանությունները չէին հաստատել այդ փաստը: