Ռուսաստանի ՆԳՆ-ն ու Հայաստանի ոստիկանությունը ակտիվացնում են տեղեկատվության փոխանակումը` հանցագործության դեմ համատեղ պայքարի շրջանակներում, այսօր` հունիսի 8-ին հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիեւը բացելով Աստրախանում ՌԴ ՆԳՆ-ի եւ Հայաստանի ոստիկանության միավորված կոլեգիայի նիստը:
Նա ընդգծել է, որ երկու երկրների իրավապահ կառույցների փոխհարաբերությունները ամրապնդվում են, գործընկերությունն իրականացվում է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ԱՊՀ եւ ՀԱՊԿ երկրների ՆԳՆ-ների ղեկավարների խորհրդի շրջանակներում:
«Մեր երկրների տնտեսությունները դինամիկ զարգանում են, ինչը գրավում է քրեական կառույցների ուշադրությունը: Հանցավորությունը գնալով ավելի ու ավելի է ընդգրկում տրանսսահմանային բնույթ եւ միայն համատեղ ջանքերով մենք կարող ենք ադեկվատ եւ գործուն հակազդեցություն ցուցաբերել քրեական վիճակին»,- ասել է Նուրգալիեւը:




























