Հայաստանի ոստիկանությունը մեկուկես տարում ավելի քան 170 հանցագործ է ձերբակալել, որոնց հետախուզում էին ռուս իրավապահները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ոստիկանապես, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը Ռուսաստանի ՆԳՆ եւ Հայաստանի ոստիկանության Միացյալ Կոլեգիայի նիստին Աստրախանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Սարգսյանի, Ռուսաստանի ՆԳՆ-ն եւ Հայաստանի ոստիկանությունը ակտիվորեն համագործակցում են հանցագործների հետախուզման ոլորտում եւ լավ արդյունքների են հասել:
«2010թ. Ռուսաստանից Հայաստան են արտաքսվել 51 հանցագործներ, այս տարվա առաջին եռամսյակում` արդեն 13-ը»,- ասել է Սարգսյանը:
2011թ. առաջին եռամսյակում հայ ոստիկանները Ռուսաստանի ՆԳՆ հարցմամբ ձերբակալել են 43 մարդու:
«Քրեական աշխարհին հաջողությամբ դիմակայել հնարավոր է մեր գերատեսչությունների սերտ համագործակցությամբ միայն, ուստի հարկ է կատարելագործել փոխգործակցությունը եւ զարգացնել այն»,- ասել է Հայաստանի ոստիկանապետը:




























