Սիրիայում անկայուն վիճակի հետեւանքով 122 գաղթական մտել են Թուրքիա։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ 122 սիրիացի գաղթականները հունիսի 7-ի երեկոյան Թուրքիայի Հաթայ նահանգի Քարաբեյազի շրջանին սահմանակից վայրում սպասել են եւ ավելի ուշ մտել Թուրքիա։

Թուրքական կողմը ուժեղացրել է զինվորական հսկողությունը Սիրիայի հետ սահմանի երկայնքով, քանի որ սիրիացիների նոր հոսք կարող է լինել։