Եթե առաջիկա կիրակի Հայաստանում կայանային խորհրդարանական ընտրություններ, Ազգային Ժողով կանցնեին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, նաեւ ՀՅԴ-ն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նաեւ նկատեց, թե անհրաժեշտ սոցհարցում անցկացնել` պարզելու, թե որ կուսակցություններն են մոտ` անցնելու ԱԺ: «Միեւնույն ժամանակ առանց հարցումների էլ ակնհայտ է, որ ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կհատեն 5 տոկոսի արգելքը»,- ասել է նա:

Նա կասկած է հայտնել «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունների` ԱԺ-ում հայտնվելու հնարավորությանը, սակայն չի բացառել, որ ժամանակի ընթացքում իրավիճակը կարող է թեքվել  նրանց օգտին: «Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, այդ կուսակցությունները չէին անցնի»,- ասել է քաղաքագետը:

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2012թ.: