Հինգշաբթի առավոտյան ոսկու արժեքը նվազում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նիստի արդյունքների հրապարակումից հետո դոլարի փոխարժեքի ամրապնդման ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը նվազել է 0,5 տոկոսով կամ 9,35 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1835,55 դոլարի: Արծաթի մարտյան ֆյուչերսը էժանացել է 0,9 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 25,16 դոլարի: