American Airlines ընկերությունը պանդեմիայի պատճառով մեկ տարում 8,9 մլրդ դոլար է կորցրել:
Ընկերությունը կանխատեսել է, որ 2020 թվականի վերջին եկամտային նման միտումները կպահպանվեն 2021 թվականի առաջին երեք ամիսներին: American Airlines Group Inc.-ը կորցրել է 8,9 մլրդ դոլար 2020 թվականին:
Ավիաընկերությունները հույս ունեն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներդրումը կհանգեցնի այս ամառ ճանապարհորդությունների մասնակի վերականգնման: Ակնկալվում է, որ գործարար եւ միջազգային ուղեւորությունները, որոնք որոշիչ դեր ունեն ինչպես American Airlines-ի, այնպես էլ նրա մրցակիցների համար, ինչպես օրինակ՝ Delta եւ United, կաճեն ավելի դանդաղ:





























