«Boeing-737»-ը` 58 ուղեւորներով եւ անձնակազմի 7 անդամներով, վթարային վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում, «Ինտերֆաքս-Յուգ» գործակալությանը հայտնել է «Դոնավիա» ավիաընկերության ներկայացուցիչ Իննա Չուրլյաեւան:

«Պատճառը փականների ասիմետրիկ աշխատանքն էր»,- ասել է ավիաընկերության աշխատակիցը: Չուրլյաեւայի խոսքով, օդանավը վայրէջք է կատարել բարեհաջող, տուժածներ չկան: Ներկայումս հանձնաժողովը պարզում է միջադեպի հանգամանքները: