Ինքնաթիռը, որով Էկվադորի նախագահ Լենին Մորենոն վերադառնում էր Վաշինգտոնից, տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել թռիչքից անմիջապես հետո, ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք չի տուժել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Էկվադորի նախագահի հասարակայնության հետ կապերի քարտուղարությանը:
«Տեղեկացնում ենք, որ նախագահական ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է առաջացել, ուստի ստիպված էինք արտակարգ վայրէջք կատարել: Նախագահ Լենին Մորենոն եւ բոլոր ուղեւորները լավ են զգում եւ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կվերադառնան Էկվադոր»,- ասվում է Twitter-ի հաղորդագրության մեջ:
Անցյալ շաբաթ նախագահը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էր գտնվում։




























