Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից վախեցած բազմաթիվ քաղաքացիներ փախչում են Թուրքիա։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ վերջին 2 օրում Թուրքիայի Հաթայ նահանգի Ալթընօզուի շրջանում գտնվող սահմանակետից մտել են 1650 սիրիացիներ։  Նրանց միկրոավտոբուսներով տեղափոխել են Կարմիր խաչի կողմից ստեղծված վրանների քաղաք, որտեղ գաղթականներն անցնում են առողջապահական ստուգում եւ տեղավորվում։

Միեւնույն ժամանակ թուրքական կողմը ուժեղացրել է զինվորական հսկողությունը Սիրիայի հետ սահմանի երկայնքով, քանի որ սիրիացիների նոր հոսք կարող է լինել։