Հայ ազգային կոնգրեսը վարում է հեղափոխական ընդդիմությունից ինստիտուցիոնալ ընդդիմության տրանսֆորմացիայի քաղաքականություն` ձգտելով սերտաճելով իշխանության հետ: Այդ մասին հունիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, ՀԱԿ-ը փոխել է իր քաղաքական կուրսը փետրվարի 18-ի հանրահավաքում, երբ նրա առաջնորդը` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսն ինստիտուցիոնալ ընդդիմություն է դարձել` փոխելով հեղափոխական կուրսը:

«Երբ ընդդիմությունը ձգտում է իշխանության, այն վերցնում է հեղափոխական կամ ինստիտուցիոնալ կուրս: Վերջինն իշխանության հետ սերտաճելու նպատակ է հետապնդում, երրորդը տրված չէ: 2008թ. նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ը համակարգային ընդդիմություն էր, ներկայումս մենք գործ ունենք ինստիտուցիոնալ ընդդիմության հետ»,- ասել նա:

Միաժամանակ, ըստ Հովհաննիսյանի, իր ընտրազանգվածին չկորցնելու համար, ՀԱԿ-ը շարունակում է իշխանությունների հետ խոսել վերջնագրերի լեզվով. Իր ալիբին պահպանելու համար ՀԱԿ-ը մշտապես արտահերթ ընտրություններ է պահանջում: Բացի այդ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներն ուղղված են ոչ այնքան Հայաստան նախագահ Սերժ Սարգսյանի, այլ յուրայինների` ՀԱԿ-ի արմատական հատվածի դեմ, որոնք հեղափոխություն են պահանջում «հիմա»:

Հովհաննիսյանը նաեւ հայտարարել է, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա. «Այն լիցքը, որ կար ժողովրդի մեջ, կորել է ՀԱԿ-ի հանրահավաքների ժամանակ»: