ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) այսօր` հունիսի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հրաժարվել են մեկնաբանություններից եւ չեն պատասխանել լրատվամիջոցների հարցերին:
Հայկական մամուլի հետ շփվելուց իրենց մերժումը միջնորդները պատճառաբանել են նրանով, որ պաշտոնական հայտարարություն է լինելու: Դիտողությանը, որ Բաքվում, որ պատասխանել են լրագրողների հարցերին, համանախագահները նշել են, որ շփվել են նախագահի հետ հանդիպումից հետո:




























