Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն առաջարկում է մտցնել «հակաթմրանյութային անվտանգություն» հասկացությունը «ռազմական անվտանգություն», «Ազգային անվտանգություն», «հումանիտար անվտանգություն» եւ այլ հասկացությունների պես, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը` ՀԱՊԿ պետությունների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող նիստից հետո:
Ըստ Իվանովի, նման հասկացություն ներդնելուց եւ սպառնալիքների հստակեցումից հետո ՀԱՊԿ անդամները կվերլուծեն իրավիճակը:
«Այսօր կարծիք կա, որ ահաբեկչությունը ծնում է թմրարտադրություն: Կարծում եմ` հակառակն է` թմրանյութերն են ահաբեկչություն ծնում»,- ասել է Իվանովը:




























