Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` մայիսի 23–ին Երեւանի բնակիչ Վիրաբ Ա.-ն ներկայացրել էր սեռական հարաբերության տեսարաններով տեսաֆիլմերի «DVD» սկավառակներ` հայտարարելով, որ դրանք նույն օրը 5.000 դրամով գնել է 23-ամյա Արմեն Մ.-ից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված փորձաքննությամբ պարզվել է, որ Արմեն Մ.-ն  այդ ֆիլմերն ինտերնետից ներբեռնել է իր համակարգչի մեջ եւ վաճառելու նպատակով ձայնագրել սկավառակների վրա:

Կատարվում է քննություն: