Խաղաղ օվկիանոսում` չիլիական Զատկի կղզուց դեպի հարավ-արեւելք, 6.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Դրա տվյալներով` էպիկենտրոնը գտնվել է Զատկի կղզում գտնվող Անգա Ռոա քաղաքից 1482 կմ դեպի հարավ-արեւելք, որտեղ 3.3 հազար մարդ է ապրում: Օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա:

Ցունամիի սպառնալիքի մասին հաղորդումներ չեն ստացվել: