Չինական տեխնոհսկա Xiaomi-ն պատրաստվում է թողարկել գերթանկարժեք սմարթֆոն: Այս կապակցությամբ ընկերության գլխավոր տնօրեն Լեյ Ցզյունը մակնիշի երկրպագուների կարծիքը հարցրել է չնական Weibo սոցցանցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»:
Xiaomi-ի թոփ մենեջերի կարծիքով՝ ընկերությունը կարող է բարձր դասի բջջային հեռախոսը թողարկել 1500 դոլարով: Լեյ Ցզյունի բաժանորդները կարող են իրենց գաղափարներն առաջարկել նման սմարթֆոնի արտաքին տեսքի վերաբերյալ:
Ի դեպ, Xiaomi-ն առաջին անգամ չէ նման «հարցումներ» անցկացնում, որոնց նպատակն է նոր արտադրանքի մոտալուտ շնորհանդեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելը: Հնարավոր է, որ ընկերությունը կներկայացնի ճկուն էկրանով իր առաջին սմարթֆոնը. գրեթե նույն գինն ունեն նաեւ այլ արտադրողների համանման սմարթֆոնները:





























