Հայաստանի մարզերի մեծ մասում փետրվարի 5-ին սպասվում են տեղումներ, լեռներում` ձյան տեսքով, նախալեռներում եւ հովիտներում` անձրեւի: Օդերեւութաբանները հարավ-արեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում` տեղ-տեղ մինչեւ 15-20 մ/վրկ: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1 +3, վաղը ցերեկը ՝ +9 +11:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` -5 -10, ցերեկը` -2 +2,

Կոտայքի լեռներում գիշերը` -4 -7, ցերեկը` 0 +3,

Կոտայքի նախալեռներում գիշերը` -1 +1, ցերեկը` +5 +7,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -3 -7, ցերեկը` 0 +3,

Լոռիում գիշերը` +1 +5, ցերեկը` +10 +14,

Տավուշում գիշերը` +3 +8, ցերեկը` +12 +15,

Արագածոտնի լեռներում գիշերը` -4 -8, ցերեկը` -1 +3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` 0 +2, ցերեկը` +8 +11,

Արարատում գիշերը` 0 +3, ցերեկը` +9 +11,

Արմավիրում գիշերը` 0 +3, ցերեկը` +9 +11,

Վայոց Ձորի լեռներում գիշերը` -1 -5, ցերեկը` -2 +2,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` 0 +3, ցերեկը` +9 +11,

Սյունիքի հովիտներում գիշերը` +4 +8, ցերեկը` +12 +17,

Սյունիքի նախալեռներում գիշերը` -1 +4, ցերեկը` +10 +13,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +4 +9, ցերեկը` +12 +17: