Շվեդիան նախատեսում է մինչեւ ամառ կորոնավիրուսի դեմ թվային «պատվաստանյութի անձնագիր» թողարկել՝ պայմանով, որ մինչ այդնշված փաստաթղթի համար միջազգային ստանդարտ կգործի, հայտարարել է կառավարությունը, հաղորդում է Reuters-ը:
Աշխարհի կառավարություններն ու մշակողները ուսումնասիրում են, թե ինչպես կարող են այդպիսի հավաստագրերը օգնել վերականգնել տնտեսությունները՝ նույնականացնելով նրանց, ովքեր պաշտպանված են COVID-19-ից:
«Երբ Շվեդիան եւ մեզ շրջապատող երկրները նորից սկսեն բացել հասարակությունները, պատվաստումների մասին վկայագրերը, հավանաբար, կպահանջվեն ուղեւորությունների եւ, հնարավոր է, այլ գործողությունների համար»,- ասուլիսում ասել է Շվեդիայի թվայնացման նախարար Անդերս Իգեմանը:
Դանիայի նախօրեին հայտարարել էր, որ փետրվարի վերջին կթողարկի կորոնավիրուսի դեմ «պատվաստման անձնագրի» առաջին տարբերակը:




























