Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին կանխատեսել է, որ Ուկրաինան մի շարք տարածքներ կկորցնի ընդդիմադիր հեռուստաալիքների փակումից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քաղաքական գործիչն ասել է, որ Վլադիմիր Զելենսկու այս քայլը իրեն չի օգնի դադարեցնել պատերազմը Դոնբասում, այլ միայն բախումները դուրս կբերի նոր փուլ:

«Ավելի շատ կրակոցներ կլինեն, եկեք մեզ չխաբենք: Նրանք շատ ավելի շատ կկրակեն»,- «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հավելել է Սահակաշվիլին:

Նրա կարծիքով՝ վերջում Մարիուպոլը եւ Խերսոնը կանցնեն Ռուսաստանին: Սահակաշվիլին իր տեսակետը բացատրել է նրանով, որ Մոսկվային իբր անհրաժեշտ է «հենակետ» Ուկրաինայում, որպեսզի պահի Ղրիմը, ջրով այն ապահովի եւ բարելավի լոգիստիկան:

«Նրանց պետք է անպայման վերահսկել Մարիուպոլը եւ Խերսոնը: Եւ նրանք հիմքեր կպատրաստեն (ռազմական գործողության համար – խմբ․)»,- ասել է նա: