Հայաստանի որոշ հատվածներում փետրվարի 9-ին ցերեկը սպասվում են թույլ եւ կարճատեւ տեղումներ: Օդերեւույթաբանները տեղ-տեղ հարավ-արեւմտյան քամու պոռթկումների ուժգնացում են կանխատեսում` մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կրկին փոքր-ինչ կբարձրանա: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում ցերեկային ժամերին տեղ-տեղ հնարավոր են թույլ եւ կարճատեւ անձրեւներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2 +4, վաղը ցերեկը +11 +13 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` -2 -6, ցերեկը` +1 +6,

Կոտայքի լեռներում գիշերը` 0 -5, ցերեկը` +2 +6,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +1 +3, ցերեկը` +8 +11,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -4 +1, ցերեկը` +3 +7,

Լոռիում գիշերը` +3 +7, ցերեկը` +14 +19,

Տավուշում գիշերը` +4 +8, ցերեկը` +16 +21,

Արագածոտնի լեռներում գիշերը` -2 -6, ցերեկը` +1 +5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +1 +4, ցերեկը` +10 +14,

Արարատում գիշերը` +1 +4, ցերեկը` +11 +14,

Արմավիրում գիշերը` +1 +4, ցերեկը` +11 +14,

Վայոց Ձորի լեռներում գիշերը` 0 -5, ցերեկը` +3 +6,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +2 +4, ցերեկը` +11 +14,

Սյունիքի հովիտներում գիշերը` +4 +9, ցերեկը` +19 +24,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +1 +5, ցերեկը` +17 +22,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +4 +9, ցերեկը` +19 +24: