Բրիտանական BBC հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ է ցուցադրելու, որում ֆանտաստ Թերրի Փրաթչեթը պատկերել է կյանքից միլիոնատեր Պիտեր Սմեդլիի հեռանալու պահը:
Սմեդլին տառապել է շարժողական նեյրոնների հիվանդությամբ: Նա գիտեր, որ այդ հիվանդությունն անբուժելի է եւ իրեն ծանր մահ է սպառնում: Ուստի 2010թ. դեկտեմբերին ուղեւորվել է Շվեյցարիայի Dignitas կլինիկա` կյանքին ինքնակամ հրաժեշտ տալու: Նրան ուղեկցում էին կինն ու Պրատչետը:
Հեռուստադիտողների մեծամասնությունն ու պաշտոնական Լոնդոնը բացասաբար են վերաբերվում նման երեւույթներին: BBC-ի խմբագիրները, իրենց հերթին կարծում են, որ մարդկային մահվան գաղտնիքըպետք է լինի հանրության սեփականությունը` չնայած կարծրատիպերին: Իսկ Պրատչետը, որ դեռ 2009-ին է ասել, որ ուզում է ինքնակամ հեռանալ կյանքից, շարունակում է պայքարել Մեծ Բրիտանիայում էֆթանազիայի օրինականացման համար:
Նշենք, որ հունիսի 3-ին կյանքի 84-րդ տարում մահացել էր էֆթանազիայի համոզված կողմնակիցներից մեկը` «Բժիշկ մահ» մականունով հայտնի Ջեկ Գեւորգյանը:




























