Մոսկվայում հունիսի 10-ին սպանված տղամարդը նախկին գնդապետ Յուրի Բուդանովն է: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոմսոմոլսկայա պողոտայում վեց կրակոցով սպանվել էր ոմն տղամարդ: Մարդասպանը կամ մարդասպանները թաքնվել էին դեպքի վայրից սպիտակ Mitsubishi Lancer ավտոմեքենայով: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ հայտնի են սպանության ականատեսները, եւ քննիչներն այժմ հարցաքննում են նրանց:
Գնդապետ Յուրի Բուդանովը 1998-2000 թվականներին ծառայել էր Չեչնիայում, եւ երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ տանկային գնդի հրամանատարն էր: Նա առեւանգել եւ բռնաբարել էր չեչեն աղջնակ Էլզա Կունգաեւային: 2003-ին նա դատապարտվել էր ընդամենը 10 տարվա ազատազրկման, սակայն 2009-ին ազատ էր արձակվել:




























