Մոսկվայում ձերբակալել են 38-ամյա ադրբեջանցի «օրենքով գող» Դադաշ Իբրահիմովին, ով քրեական շրջանակներում հայտնի է Դադաշ Նովխաինսկի մականունով:

Նրա մոտից խուզարկության ժամանակ 2,84 հերոին է հայտնաբերվել:

Ինչպես հայտնում է «Պրայմ-քրայմը», Դադաշը «թագադրվել» է 2000թ.: 2002թ. նա Ադրբեջանում ստացել է իր առաջին ու վերջին դատվածությունը խուլիգանության համար: Նա ադրբեջանցի վեց գողերից մեկն էեւ ահռելի ազդեցություն ունի:

Եթե Դադաշի մեղքը հաստատվի, նրան 3-ից 10 տարվա բանտարկություն է սպառնում: