Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` հունիսի 10-ին ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան Հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչեկիի հետ քննարկվել է ԵՄ-ի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով Եվրամիության հետ համագործակցության զարգացումը` Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանի կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը համահունչ է ԵՄ Եվրոպական հարեւանության նոր եւ հավակնոտ քաղաքականության հռչակած արժեքներին եւ ավելացրել, որ ԼՂՀ պաշտպանության բանակը նույնպես ընթանում է բարեփոխումների ճանապարհով, որի արդյունքում ԼՂՀ-ում անխակացումից ի վեր ստեղծված են զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության գործուն մեխանիզմներ:

Հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում: