Հայաստանում կփոխվի կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացը: Այս մասին փետրվարի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ 22 այլ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Նա նշեց, որ այս պահին գործընթացները կարգավորվում են Կառավարության որոշումներով, համաձայն որոնց ինստիտուցիոնալ լիցենզավորումը պարտադիր է, իսկ ծրագրայինը` ոչ: «Օրինագծի համաձայն` բուհերի կրթական ծրագրերը պետք է պարտադիր լիցենզավորում անցնեն: Նախատեսվում է նաեւ կարգավորել օտար լեզուներով ուսուցման գործընթացները»,- հավելեց Դումանյանը:




























