Վիրավորներին, ինչպես նաեւ զոհված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին վճարումներն իրականացվում են Զինծառայողների կյանքի եւ առողջության ապահովագրության հիմնադրամի միջոցով: Այս մասին փետրվարի 10-ին Ազգային ժողովի նիստում ասաց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նախարարի խոսքով՝ հիմնադրամն արդեն 50 տոկոսով կատարել է անհետ կորած զինվորների ընտանիքներին հասանելիք վճարումները:
«Յուրաքանչյուր վիրավորի պետք է վճարվի 500-ական հազար դրամ»,- շեշտեց Հարությունյանը:




























